Ինչպես պատվիրել
Քայլ առ քայլ ուղեցույց 4SAVE սարքավորումների պատվիրման, անկանխիկ վճարման, առաքման և գործարքների չեղարկման վերաբերյալ:
1. Խորհրդատվություն և ընտրություն Կապ հաստատեք մեզ հետ հեռախոսով կամ WhatsApp-ով: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել Ձեր մեքենային համապատասխանող համակարգը (ECO, BEST կամ MAX):
2. Հաշիվ-ապրանքագրի ստացում և վճարում Ընտրությունից հետո մենք Ձեզ կուղարկենք պաշտոնական հաշիվ-ապրանքագիր (Invoice): Վճարումը կատարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցումով կամ վճարային քարտով մեր առցանց հարթակում:
3. Առաքում կամ Ինքնաելք Վճարումը հաստատվելուց հետո Դուք կարող եք ստանալ Ձեր պատվերը Երևանում (Yandex Go), մարզերում (Haypost) կամ վերցնել այն մեր գրասենյակից:
4. Գործարքի չեղարկում և վերադարձ
- Չեղարկում: Դուք կարող եք չեղարկել Ձեր պատվերը նախքան առաքումը՝ կապ հաստատելով մեր մենեջերի հետ:
- Վերադարձ: Ապրանքի վերադարձը կամ փոխանակումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (14 օրվա ընթացքում), եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված է գործարանային փաթեթավորումը և առկա է վճարման անդորրագիրը:
- Գումարի վերադարձ: Չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է բացառապես այն քարտային հաշվին կամ բանկային հաշվին, որից կատարվել է վճարումը: